
Alfa Pharm
Current Promotions
No video available
Get in Touch
About
«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 24 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:
Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 70 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` "Les Laboratories Servier", "Sanofi-Aventis", "Abbott", "Berlin-Chemie AG", "Novartis Consumer", "Bayer Consumer", "Hoffman-La Roche", "Nycomed Austria", "Pfizer" և այլն:
Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին:
Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 600 դեղատներ և 150 բուժհաստատություններ:
«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 169 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում:
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 850 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա:
Keywords
No keywords available
Amenities
No amenities listed yet
Upcoming Events
No upcoming events scheduled
Frequently Asked Questions
No FAQs available for this business.
Reviews
No reviews yet. Be the first to review!
Social Links
No social media links available
Photo Gallery
No photos available
Contact Information
Business Info
Location
Business Hours
Business hours not available
Own This Business?
Unclaimed
Take control of your business page to update information, respond to reviews, and more.
Claim This Business